National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.06.2021
Նախագիծ` ուղղված ինքնակամ կառույցների շինարարության դեմ
1 / 1

Հունիսի 30-ին առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Ծովինար Վարդանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Գեւորգյանի, Սերգեյ Մովսիսյանի, Գեւորգ Պապոյանի, Հայկ Սարգսյանի, Հովիկ Աղազարյանի, Հռիփսիմե Գրիգորյանի, Սերգեյ Ատոմյանի եւ Հայկ Ցիրունյանի հեղինակած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ապօրինի շինությունների առկայությամբ: Հեղինակների համոզմամբ, եթե ընդունվեն  փոփոխությունները, ապա Հայաստանում այլեւս չեն կառուցվի ինքնակամ կառույցներ: Ըստ հիմնավորման` նախորդ տարիներին ձեւավորվել է պրակտիկա, երբ տնտեսվարող սուբյեկտներն ու ֆիզիկական անձինք կառուցապատումը կատարում էին առանց շինարարության  թույլտվության, իսկ այնուհետեւ դիմում  համայնքի ղեկավարին` ինքնակամ կառույցներն օրինականացնելու խնդրանքով: Պատճառն այն է, որ ինքնակամ շինությունների օրինականացումն ավելի արագ է կատարվում եւ ավելի մատչելի է, քան օրինական կարգով շինարարության թույլտվություն ստանալը:

Հետեւաբար առաջարկվում է փոփոխություն կատարել Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածում` այն շարադրելով  նոր խմբագրությամբ: Փոփոխությամբ կապահովվեն  եւ' տնտեսվարող սուբյեկտների, եւ' քաղաքացիների իրավունքները` ինքնակամ կառույցների օրինականացման հարցում, եւ'  համայնքի իրավունքը` ապամոնտաժելու ինքնակամ կառույցները` առանց վարչական վարույթ իրականացնելու: Նախատեսվում է նաեւ, որ ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերն ամբողջությամբ  կրելու է կառուցապատողը` անկախ նրանից, թե ով է այդ աշխատանքները կատարել: Նախագծով լուծվում է նաեւ ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի պետական գրանցման հարցը:

Հարցուպատասխանի ձեւաչափում զեկուցող Նիկոլայ  Բաղդասարյանը պարզաբանեց, որ նախագծի ընդունումից հետո պետական կամ համայնքային պատկանելության  հողամասի վրա ինքնակամ կառուցված որեւէ կառույց օրինականացման ենթակա չի լինելու եւ ապամոնտաժվելու է:

Պատգամավոր Արթուր Դավթյանը հայտնեց, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին բացասական եզրակացություն է տվել:   Պատգամավորն էլ իր հերթին  կարծում է, որ նախագիծը չի լուծելու այն խնդիրը, ինչին միտված է: Ըստ նրա` ինքնակամ կառույցի հետագա ճակատագիրը պետք է տնօրինի հողամասի տերը` որոշելով` ապամոնտաժե՞լ կառույցը, թե՞  օգտագործել այլ նպատակով:

Դրական չէր նաեւ Կառավարության դիրքորոշումը: ՀՀ կադաստրի կոմիտեի  ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը  նշեց, որ նախագծի բազմաթիվ դրույթներ խնդրահարույց են, մասնավորապես չի հստակեցվում, թե ինչ է լինելու այն ինքնակամ կառույցների ճակատագիրը, որոնց մի մասը գտնվում է պետական կամ համայնքային պատկանելության հողամասերի վրա: Նաեւ չի հստակեցվում` ինչպես է որոշվելու, թե երբ է կառուցվել տվյալ ինքնակամ կառույցը, քանի որ, ըստ նախագծի, քանդման ենթակա են լինելու օրենքի ընդունումից հետո կառուցված շինությունները:

Նա խորհրդարանականներին հորդորեց ձեռնպահ մնալ նախագիծն ընդունելուց:


23.05.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...

23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am